Нерсес Шнорали - ShortsCars News Нерсес Шнорали Нерсес Шнорали <!--Can't find substitution for tag [view.title.escaped.image]-->
Breaking News

3:36 PM

Weather widget html for website by sharpweather.com

Нерсес Шнорали

ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՁԻ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ

Ա
Հավատով խոստովանում Եվ երկրպագում եմ Քեզ,
Հայր և Որդի և Սուրբ Հոգի,
Անստեղծ և անմահ բնություն,
Արարիչ հրեշտակների և մարդկանց Եվ բոլոր եղածների.
Ողորմի՛ր քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։


Բ
Հաստով խոստովանում Եվ երկրպագում եմ Քեզ Անբաժանելի լույս,
Միասնական սուրբ Երրորդություն Եվ մի
Աստվածություն, Արարիչ լույսի և հալածիչ խավարի,
Հալածի՛ր իմ հոգուց Խավարը մեղքերի և անգիտության.
Եվ լուսավորիր միտքն իմ այս ժամին
Աղոթել քեզ հաճույքով Եվ քեզնից ընդունել իմ խնդրանքները.
Եվ ողորմի՛ր քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։


Գ
Հայր երկնավոր, Աստվա՜ծ ճշմարիտ,
Որ առաքեցիր Քո սիրելի Որդուն Ի խնդիր մոլորյալ ոչխարի,
Մեղա երկնքի և Քո առաջ, Ընդունի՛ր ինձ,
ինչպես անառակ որդում
Եվ հագցրու ինձ լավագույն պատմուճանը
Որից մերկացա մեղքի պատճառով
Եվ ողորմի՛ր քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։


Դ
Որդի Աստուծո, Աստվա՜ծ ճշմարիտ,
Որ խոնարհվեցիր հայրական ծոցից
Եվ մարմին առար սուրբ Կույս Մարիամից՝
Մեր փրկության համար:
Խաչվեցիր, թաղվեցիր
Եվ հարություն առար մեռյալներից Եվ համբարձար փառքով Հոր մոտ,
Մեղա երկնքի և Քո առաջ,
Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, Երբ գաս Քո Արքայությամբ.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։


Ե
Հոգի Աստուծո, Աստվա՜ծ ճշմարիտ,
Որ իջար Հորդանան [գետ] և վերնատուն,
Եվ լուսավորեցիր ինձ մկրտությամբ սուրբ
Ավազանի,
Մեղա երկնքի և Քո առաջ,
Մաքրի՛ր ինձ վերստին, աստվածային ո հրով,
Ինչպես առաքյալներին՝ հրեղեն լեզուներով.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։


Զ
Անստեղծ բնություն,
Մեղա Քեզ՝ ես իմ մտքերով, Իմ հոգով և մարմնով,
Մի հիշիր մեղքերն իմ նախկին
Քո սուրբ անվան համար.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս:


Է
Ո՜վ Ամենատես.
Մեղա Քեզ
Մտքով, խոսքով և գործով,
Ջնջի'ր ձեռագիրն իմ հանցանքների
Եվ գրիր' անունն իմ կյանքի գրքի մեջ.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս:


Ը
Գաղտնիքներ Քննող Մեղա Քեզ կամս և ակամա,
Գիտակցաբար և անգիտակցաբար,
Թողություն շնորհի՛ր մեղավորիս,
Քանզի ծնունդից սուրբ Ավազանի
Մինչև այսօր մեղանչել եմ Քո Աստվածության առաջ.
Իմ զգայարաններով Եվ մարմնիս բոլոր անդամներով,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս:

Թ
Ամենախնամ Տեր,
Քո սուրբ երկյուղը
Իմ աչքերին պահապան դիր,
Որ էլ պագշոտ չնայեն,
Եվ իմ ականջներին՝
Որ չախորժեն լսել չարության խոսքեր,
Եվ իմ բերանին՝ որ սուտ չխոսի,
Եվ իմ սրտին՝ որ չար չխորհի,
Եվ իմ ձեռքերին՝ որ չգործեն անիրավություն,
Եվ իմ ոտքերին՝
Որ չգնան անօրեն ճանապարհներով,
Այլ ուղղի՛ր շարժումը սրանց՝
Հետևելու ամեն ինչում
Քո պատվիրաններին.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս։


Ժ
Հուր կենդանի՝ Քրիստոս,
Քո սիրո հուրը երկրում տարածած
Բորբոքիր իմ մեջ,
Որպեսզի այրի ախտը իմ հոգու.
Եվ սրբի իմ խղճմտանքը,
Եվ մաքրի մեղքերն իմ մարմնի,
Եվ վառի Քո գիտության լույսը իմ սրտու
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ
Հոր իմաստություն՝ Հիսուս,
Տո՛ւր ինձ իմաստություն,
Որ ամեն ժամ Քո առաջ Խորհեմ, խոսեմ և գործեմ բարին
Եվ փրկիր ինձ Չար խոհերից, խոսքերից և գործերից
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԲ
Բարիք կամեցող, ո՜վ Տեր կամարար,
Մի՛ թող ինձ անձիս կամքով գնալ,
Այլ առաջնորդիր ինձ՝
Լինելու միշտ ըստ Քո բարեսեր կամքի,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին, Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԳ
Արքա երկնավոր,
Տո՛ւր ինձ քո արքայությունը,
Որ խոստացար քո սիրելիներին,
ով զորացրու սիրտս,
Որ մեղքերն ատեմ
Եվ սիրեմ լոկ քեզ,
Ու կամքդ կատարեմ.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին,
Եվ ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ
Խնամող արարածների, Խաչիդ նշանով,
Պահպանի՛ր հոգիս և մարմինս Մեղքերի պատրանքներից,
Դևերի փորձություններից,
Անիրավ մարդկանցից Եվ բոլոր վտանգներից հոգու և մարմնի,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԵ
Բոլորի պահապան Քրիստոս.
Թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա.
Գիշեր և ցերեկ,
Տանը նստելիս,
Ճամփա գնալիս,
Քնած թե արթուն,
Որպեսզի երբեք չսասանվեմ,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԶ
Աստված իմ, որ բացում ես ձեռքդ
Եվ լցնում բոլոր արարածներին Քո ողորմությամբ,
Քե՛զ եմ վստահում անձն իմ
Դու հոգա՛ և պատրաստի՛ր Հոգուս և մարմնիս կարիքները,
Այսուհետև մինչև հավիտյան.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս:

ԺԷ
Մոլորվածներին դու դարձի բերող,
Դարձրու ինձ իմ չար սովորություններից Բարի սովորության,
Իմ հոգում բևեռիր սոսկալի օրը մահվան,
Երկյուղը գեհենի Եվ սերը արքայության,
Որպեսզի զղջամ մեղքերս Եվ գործեմ արդարություն,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս:

Ժ
Աղբյուր անմահության,
Բխեցրու զղջման արցունքներն իմ սրտից,
Ինչպես պոռնիկից,
Որպեսզի լվամ մեղքերն իմ անձի, Նախքան հեռանալն իմ այս աշխարհից.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԺԹ
Պարգևիչ ողորմության,
Պարգևի՛ր ինձ Ուղղափառ հավատքով
Եվ բարի գործով Եվ Քո սուրբ Մարմնի
Եվ արյան հաղորդությամբ Գալ դեպի Քեզ.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս:

Ի
Բարերար Տեր, Ինձ բարի հրեշտակին հանձնիր,
Հոգիս քաղցրությամբ ավանդելու համար,
Եվ անխռով անցկացնելու չարությունից դևերի,
Որոնք գտնվում են երկնքի ներքո,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԻԱ
Լույս ճշմարիտ՝ Քրիստոս,
Արժանացրո՛ւ հոգիս այն կանչի օրը
Ուրախությամբ տեսնելու
Փառքը քո լույսի Եվ արդարների օթևանի մեջ Հանգչել բարեհույս,
Մինչև Քո գալստյան մեծ օրը.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին Եվ ինձ՝ բազմամեղիս։

ԻԲ
Արդար դատավոր, Երբ Հոր փառքով գաս դատելու
Ողջերին և մեռածներին.
Քո ծառայի հետ Դատի մի՛ մտիր,
Այլ փրկիր ինձ հավիտենական հրից Եվ լսելի արա ինձ
Արդարների կանչն երանավետ Դեպի արքայությունդ երկնային,
Եվ ողորմի Քո արարածներին
Եվ ինձ բազմամեղիս։

Իգ
Ամենաողորմ Տեր,
Ողորմիր բոլոր քեզ հավատացողներին,
Մերոնց և օտարներին,
Ծանոթներին և անծանոթներին,
Ողջերին և մեռածներին,
Թողություն շնորհիր
Թշնամիներիս և ատողներիս
Իմ դեմ գործած հանցանքների համար
Եվ նրանց ետ դարձրու չարություններից,
Որ ունեն իմ դեմ,
Որ արժանանան Քո ողորմության,
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ ինձ՝ բազմամեղիս:

ԻԴ
Փառավորյալ Տեր,
Ընդունիր ծառայիդ աղաչանքները,
Եվ ի բարին կատարիր իմ խնդրանքները
Բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի,
Եվ Հովհաննես Մկրտչի,
Եվ Սուրբ Ստեփանոս Նախավկայի,
Եվ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի,
Եվ սուրբ առաքյալների ու մարգարեների,
Վարդապետների և մարտիրոսների,
Հայրապետների և ճգնավորների,
Կույսերի և քո բոլոր
Երկնային և երկրային սրբերի,
Եվ քեզ փառք և երկրպագություն
Անբաժանելի Սուրբ Երրորդությանը,
Հավիտեանս հավիտենից, ամեն:

Post a Comment

0 Comments

CHEVROLET
MINI